
TapTag սոց. ցանցերի կառավարում և ավելին
Ընկերությունը հիմնադրվել է 2015 թ.ին: 5 և ավել տարիների գործունեության ընթացքում մենք աշխատել ենք տասնյակ բիզնեսների, հայտնիների, փրոդաքշնների հետ: Մեր գործընկերների մեր պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ կարողացել են հասնել իրենց բիզնես նպատակներին: Մեր հաջության բանալին նվիրված և պարտաճանաչ աշխատելաոճն է, ինչպես նաև ամեն օր թարմացվող մասնագիտական գիտելիքները: Առաջատար սոցիալական հարթակների կիրառմամբ և մանրակրկիտ մշակված մարքեթինգային ռազմավարության օգնությամբ մենք օգնում ենք ստարտափերին, ինչպես նաև գորող բիզնեսներին բարձրացնել բրենդի մասին տեղեկացվածությունը, կառուցել գնորդների հետ կայուն հարաբերություններ և ավելացնել վաճառքների ծավալները: Մեր տարիների փորձի շնորհիվ մենք մշակում են ենք Ձեր բիզնեսին համապատասխան մարքեթինգային ռազմավարություն, որի հասնելու համար հաղթահարում ենք ճանապարհը միասին: Կապ հաստատեք մեզ հետ և սկսենք միասին զարգացնել Ձեր բիզնեսը հենց այսօր:
Տաթև Խաչատրյան
թվային մարքեթինգի մասնագետ
համահիմնադիր, տնօրեն
Որպես TapTag ընկերության հիմնադիր-տնօրեն Տաթևը Հայաստանում լավագույն թվային մարքեթինգի մասնագետներից և մեդիա փորձագետներից է: 8+ տարի ոլորտի մասնագիտական փորձով Տաթևն աշխատել է 40-ից ավել բիզնեսների, հայտնի դեմքերի, փրոդաքշնների հետ, ինչպես նաև Հայաստանյան և միգազգային հեռուստանախագծերում և երաժշտական նախագծերում, որպես թվային մարքեթինգի մասնագետ: 2019, 2021 թ.-ին Տաթևը պաշտոնապես սերտիֆիկացվեց Facebook Blueprint- ի կողմից, ստանալով Facebook-ի թվային մարքեթինգի գործընկեր որակավորումը: Բացի այս , Տաթևը նաև ակտիվ կերպով ներգրավված է Հայաստանի կիբեր անվտանգության ապահովման գործընթացներում:
Մարիամը սոցիալական մեդիա մասնագետ է TapTag-ում 2018թ.-ից սկսած: Աշխատանքը սկսելուց առաջ Մարիամը SMMի դասընթաց է անցել TapTag-ում: Այս տարիների ընթացքում Մարիամն աշխատել է և՛ սկսնակ, և՛ արդեն կայացած բիզնեսների հետ և հիմա բավականին մեծ փորձ ունի ցանկացած հաճախորդի բիզնես պահանջներ բավարարելու գործում:
Մարիամ Գյոզալյան
SMM մասնագետ
Ազատուհի Մարտոյան
SMM մասնագետ
Ազատուհին միացել է TapTag-ի թիմին որպես SMM մասնագետ 2019 թ.ից: Մասնագիտական ուղին սկսել է չորս տարի առաջ, երբ սկսեց իր փորքիկ բիզնեսը՝ ձեռագործ էկո խաղալիքների արտադրություն: TapTag-ում նա զբաղվում է մի քանի բիզնես էջերի կառավարմամբ և առաջխաղացմամբ, օգնելով մեր գործընկերներին գրանցել զգալի արդյունքներ: